Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Գարեգին Գրիգորյանը հայտարարել է, որ նախատեսվում է «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տեսահսկման համակարգի հնարավորություններն օգտագործել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման նպատակով։
Ինչու է դա կարևոր. Համակարգի ընդլայնումը թույլ կտա վերահսկողություն սահմանել փողոցների այն հատվածներում, որոնք դուրս են Ոստիկանության հիմնական տեսախցիկների տեսադաշտից՝ էապես բարելավելով երթևեկության կարգապահությունն ու կայանման կանոնների պահպանումը:
Որ խախտումներն են արձանագրվելու.
-
Երկրորդ գոտում կայանում. Երկրորդ երթևեկելի գոտում ապօրինի կայանված տրանսպորտային միջոցներ:
-
Անցումներ և կանգառներ. Հետիոտնային անցումների վրա և հասարակական տրանսպորտի կանգառներում կայանման խախտումներ:
-
Բակային տարածքներ. Բակային տարածքների մուտքերի մոտ կայանված և ելումուտը խոչընդոտող մեքենաներ:
-
Պատճառը. Ըստ Գարեգին Գրիգորյանի՝ Ոստիկանության տեսախցիկները հիմնականում տեղադրված են խաչմերուկներում, իսկ ճանապարհի մյուս հատվածներում դրանցով վերահսկողություն իրականացնելն անհնար է: