Պետք է պայմաններ ստեղծենք, որ մարդատար մեքենաներից մարդկանց հոսքն ուղղվի դեպի հասարակական տրանսպորտ. Ավինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մինչև 2030 թ. մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ մեր հասարակական տրանսպորտում ծախսված ժամանակը պիկ ժամերին պետք է նվազած լինի նվազագույնը 30 տոկոսով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Պետք է պայմաններ ստեղծենք, որ մարդատար մեքենաներից մարդկանց հոսքն ուղղվի դեպի հասարակական տրանսպորտ»,- ասել է նա։
Շարունակելով թեման՝ քաղաքապետն ընդգծել է. «Մարդու կյանքում մինչև 2030 թ. պետք է փոխվի հետևյալը. նա պետք է իմանա, որ երբ իր ավտոմեքենայից տեղափոխվի հասարակական տրանսպորտ, 2030 թ. դրությամբ պիկ ժամին այսօրվա համեմատ 30 տոկոսով ավելի արագ է տեղ հասնելու»։