https://arm.sputniknews.ru/20261012/evrvopan-karvogh-e-kievin-drdel-rusastani-ev-amni-gvortsarqi-dem-gvortsvoghutjunneri–rd-agn-107972903.html
Եվրոպան կարող է Կիևին դրդել Ռուսաստանի և ԱՄՆ–ի գործարքի դեմ գործողությունների ․ ՌԴ ԱԳՆ
Եվրոպան կարող է Կիևին դրդել Ռուսաստանի և ԱՄՆ–ի գործարքի դեմ գործողությունների ․ ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Դիվանագետը նշել է` Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերի զարգացմամբ։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T10:57+0400
2026-10-12T10:57+0400
2026-10-12T10:57+0400
ռուսաստան
ամն
ռոդիոն միրոշնիկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/02/87419871_0:150:1600:1050_1920x0_80_0_0_53463207dcf49c3e63cf529a6f571590.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական երկրները կարող են Կիևին դրդել սադրանքների, որպեսզի խանգարեն Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։Հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով։ Հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնեց, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական ազդեցություն կունենան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն շատ ուրախ է ՌԴ–ից դիզվառելիք ստանալու համար և ունի դրա կարիքը։Ինչպես նշել է դիվանագետը, դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր ուղիղ շփման առաջին գործնական արդյունքն է։Միրոշնիկն ընդգծել է` Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ–ի հետ տնտեսական կապերի զարգացմամբ։«Սա լուրջ քայլ է, որը թույլ է տալիս խոսել այն մասին, որ այս ուղղությունը կարող է զարգանալ նաև այլ թեմաների շուրջ և ուկրաինական հակամարտությունը որպես հիմնական խոչընդոտ կարող է չլինել ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցում», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը։Հիշեցնենք`ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող էր բազմիցս լուծել ուկրաինական հակամարտությունը, սակայն չի արդել դա։ Ուստի, նրա խոսքով, Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Թրամփը կարծում է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/02/87419871_0:0:1600:1200_1920x0_80_0_0_98601e341039384928917ba3d5781716.jpg.webp
ռուսաստան, ամն, ռոդիոն միրոշնիկ
ռուսաստան, ամն, ռոդիոն միրոշնիկ
Դիվանագետը նշել է` Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերի զարգացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական երկրները կարող են Կիևին դրդել սադրանքների, որպեսզի խանգարեն Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Եվրոպացիները Կիևին կարող են դրդել ուղիղ խախտումների կամ որևէ սադրիչ քայլերի, որոնք կխանգարեին այս գործարքին,», – «Իզվեստիա» թերթին ասել է Միրոշնիկը։
Ինչպես նշել է դիվանագետը, դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր ուղիղ շփման առաջին գործնական արդյունքն է։
Միրոշնիկն ընդգծել է` Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ–ի հետ տնտեսական կապերի զարգացմամբ։
«Սա լուրջ քայլ է, որը թույլ է տալիս խոսել այն մասին, որ այս ուղղությունը կարող է զարգանալ նաև այլ թեմաների շուրջ և ուկրաինական հակամարտությունը որպես հիմնական խոչընդոտ կարող է չլինել ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցում», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը։
Հիշեցնենք`ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող էր բազմիցս լուծել ուկրաինական հակամարտությունը, սակայն չի արդել դա։ Ուստի, նրա խոսքով, Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Թրամփը կարծում է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։