Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը բացահայտեց Գրենլանդիայի գաղտնիքը


Միջազգային

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը բացահայտեց Գրենլանդիայի գաղտնիքը։

«Գաղտնիք. Գրենլանդիան կլիմայական լծակ է։ Արկտիկական սառույցի հալվելուն զուգընթաց տաքացումն արագանում է, և հավերժական սառցակալած հողը արտանետում է կուտակված ածխածին (CO₂ + մեթան): Այն ռաջացնում է կասկադային հետադարձ կապի օղակ, որը հանգեցնում է գլոբալ ջերմաստիճանի հետագա բարձրացման։

Հյուսիսային տարածքները կարող են դառնալ ամենահարմարավետը բնակության համար, քանի որ Երկիրը տաքանում է»։

Բնականաբար, առաջ է գալիս նաեւ արկտիկական ռեսուրսների շահագործման թեման, ինչը, ինչպես քանիցս ենք նշել, Դմիտրիեւը քննարկում է ամերիկացիների հետ:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment