Պակիստանի կառավարությունն արտակարգ դրություն է սահմանել այն նահանգում, որտեղ բողոքի ակցիաներ են անցկացնում նախկին վարչապետի կողմնակիցները
Պակիստանի իշխանությոննն ուղղակի կառավարում է սահմանել Խայբեր-Պախտունխվա նահանգում։ Նահանգը ղեկավարվում է «Թեհրիկ-ե-Ինսաֆ» կուսակցության կողմից, որը գլխավորում է բանտարկված նախկին վարչապետ Իմրան Խանը։ Ըստ «Dawn»-ի՝ հոկտեմբերի 4-ին նրա կողմնակիցները բողոքի երթ են սկսել դեպի Իսլամաբադ՝ պահանջելով Խանի ազատ արձակումը։
Որոշումն ընդունվել է դաշնային կառավարության արտահերթ նիստի ընթացքում, որը վարել է վարչապետ Շահբազ Շարիֆը. վերջինս տեղեկացվել է Խայբեր-Պախտունխվայում տիրող անվտանգության իրավիճակի մասին։ «Կառավարության անդամները գնահատել են իրավիճակը և ընդգծել նահանգային կառավարության կողմից «ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին մասնակցելուց միտումնավոր հրաժարվելու» փաստը»,- նշված է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Արտակարգ դրության սահմանումից հետո Խայբեր-Պախտունխվայի Փեշավար քաղաքում ինտերնետի խափանումներ են գրանցվել։
Իմրան Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-ից 2022 թվականներին։ Նա կալանքի տակ է 2023 թվականի օգոստոսից։ Նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ պետական գանձարանից («Տոշախանա») արժեքավոր իրեր վաճառելու մեղադրանքով։ 2025 թվականի դեկտեմբերին դատարանը Իմրան Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին, կոռուպցիոն գործով դատապարտել է լրացուցիչ 17 տարվա ազատազրկման։ Խանն պնդում է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։