Հայաստանի Հանրապետության բանկերում և տարադրամի փոխանակման կետերում հոկտեմբերի 12-ին արձանագրվել են արտարժույթի հետևյալ միջին փոխարժեքները:
Rate.am կայքի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 359,75 դրամ, իսկ վաճառքինը՝ 364,03 դրամ: Ռուսական ռուբլին գնվում է միջինը 4,12 դրամով և վաճառվում 4,37 դրամով: Եվրոյի առքի միջին փոխարժեքը սահմանվել է 400,41 դրամ, իսկ վաճառքի փոխարժեքը՝ 411,47 դրամ: