ՌԴ-ից դիզվառելիքի մատակարարումները ձեռնտու են ամերիկացիներին. Բեսենտ

Բաժանորդագրվել

Միացյալ Նահանգները շահագրգռված է ռուսական դիզելային վառելիք ստանալու հարցում և ողջունում է ձեռք բերված պայմանավորվածությունները։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև պայմանավորվածությունը բխում է ԱՄՆ շահերից և թույլ կտա նվազեցնել վառելիքի գները: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

«Մեր արածը բխում է ամերիկացիների շահերից, այդ թվում՝ այն պատճառով, որ թույլ է տալիս նվազեցնել դիզելային վառելիքի գները»,–նշել է Բեսենտը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ռուսաստանից դիզելային վառելիք մատակարարելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 9-ին ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները շահագրգռված է ռուսական դիզելային վառելիք ստանալու հարցում և ողջունում է ձեռք բերված պայմանավորվածությունները։

Իր հերթին Պուտինը վստահություն է հայտնել, որ ռուսական վառելիքի մատակարարումները դրական ազդեցություն կունենան համաշխարհային տնտեսության վրա։

Leave a comment