Բեռնատար «Գազելը» Երևանում բախվել է ծառին. վարորդը մահացել է

Բաժանորդագրվել

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. «Գազել» մակնիշի բեռնատարը Երևանում՝ Նուբարաշեն 9-րդ փողոցում, բախվել է ծառին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ մեքենայի վարորդը Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Արտաշ Ս.-ն է, որի ինքնազգացողությունը վարելու ընթացքում վատացել է:

«Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշված է հաղորդագրությունում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Leave a comment