Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ) Ուկրաինայի զինված ուժերի նոր հարվածների հետևանքով 15-ամյա դեռահաս և 23-ամյա երիտասարդ են զոհվել, ևս 13 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ հակառակորդի կրակի տակ է հայտնվել ԼԺՀ-ի 11 մունիցիպալիտետ։
Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել մասնավոր բնակելի հատվածներին և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։