Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախումից առնվազն 11 զոհ կա

Բաժանորդագրվել

Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայություններն ու բժիշկները:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 26-ը՝ վնասվածքներ ստացել Թուրքիայում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով: Այս մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մանիսա նահանգում:

Բեռնատարի հետ բախման հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է: Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայություններն ու բժիշկները:

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, մանրամասները պարզվում են: Դեպքի առնչութւամբ քննություն է սկսվել:

Leave a comment