https://arm.sputniknews.ru/20261010/hajastani-erkinqy-krkin-gunagegh-odapariknervov-e-nerkvel-lusankarner-107947862.html
Հայաստանի երկինքը կրկին գունագեղ օդապարիկներով է ներկվել․ լուսանկարներ
Հայաստանի երկինքը կրկին գունագեղ օդապարիկներով է ներկվել․ լուսանկարներ
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը օդապարիկով թռիչքի է մասնակցել Ապարանի ջրամբարի մոտից։ 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T19:09+0400
2026-10-10T19:09+0400
2026-10-10T19:10+0400
ֆոտոշարք
լուսանկարներ
լուսանկար
հայաստան
օդապարիկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0a/107942214_0:0:1600:901_1920x0_80_0_0_a7eab92ec32ab7ba7c3e7bfb4696fe9c.jpg.webp
Արդեն ավանդույթ է դարձել, որ հոկտեմբերին հայաստանյան երկնքում հայտնվում են գունագեղ օդապարիկները։ Այս տարին էլ բացառություն չէր։ Հոկտեմբերի 6-11-ն անցկացվում է սպասված ու սիրելի դարձած «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության 8-րդ միջազգային փառատոնը։Այս տարվա գլխավոր նորությունը դարձավ նաև հայաստանյան առաջին բաց առաջնության անցկացումը՝ Ավիացիոն սպորտի միջազգային ֆեդերացիայի (FAI) կանոնակարգերին համապատասխան։ Թեպետ առաջնությունն առաջին անգամ է Հայաստանում անցկացվում, բայց մասնակիցները 9 երկրից են՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա և Բրազիլիա։Ավանդաբար թռիչքներն իրականացվում են մայրաքաղաք Երևանում և թռիչքների համար նպաստավոր հայաստանյան տեսարժան վայրերից։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը օդապարիկով թռիչքի է մասնակցել Ապարանի ջրամբարի մոտից։ Թե որքան գեղեցիկ տեսարաններ են վայելել թռիչքի մասնակիցները, Sputnik Արմենիայի լուսանկարիչն արձանագրել է թռչնի թռիչքի բարձրությունից։Ինչպես թռչելու երազանքն իրական դարձավ․ Հայաստանում օդապարիկների 1-ին առաջնությունն է
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0a/107942214_0:0:1424:1067_1920x0_80_0_0_092dee2a55ffdc92815134ab650da97c.jpg.webp
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото, հայաստան, օդապարիկ
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото, հայաստան, օդապարիկ
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը օդապարիկով թռիչքի է մասնակցել Ապարանի ջրամբարի մոտից։
Արդեն ավանդույթ է դարձել, որ հոկտեմբերին հայաստանյան երկնքում հայտնվում են գունագեղ օդապարիկները։ Այս տարին էլ բացառություն չէր։ Հոկտեմբերի 6-11-ն անցկացվում է սպասված ու սիրելի դարձած «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության 8-րդ միջազգային փառատոնը։
Օդաչու Սերգեյ Բեժանովը օդապարիկով սիրողական թռիչքի մասնակիցներին թռիչքից առաջ բացատրում է անվտանգության կանոնները
Մասնակիցները սպասում են քամու կարգավորմանը, որ հնարավոր լինի թռիչք իրականացնել
Երբ օդապարիկը դեռ «փչված» չէ, զամբյուղը պետք է պառկեցված լինի
Օդապարիկը գյուտ արվել է 1783թ․-ին Ֆրանսիայում Ժոզեֆ և Էթիեն Մոնգոլֆիե եղբայրների կողմից։ Նրանք նկատում են, թե ինչպես է տաք օդն ուռեցնում և վեր բարձրացնում թուղթը կամ շապիկը, ինչն էլ արդյունքում օդագնացության ծնունդն է դառնում։
Թռիչքից առաջ օդապարիկը մանրամասն ստուգվում և ուղղվում է։ Ի դեպ, ասում են՝ օդապարիկի ամենաառաջին ուղևորները մարդիկ չեն եղել, այլ բադը, աքաղաղն ու ոչխարը։ Պատմությունն ասում է, որ բարեհաջող վայրէջք է եղել։
Մարդիկ անհամբեր սպասում են օդ բարձրանալուն, որ օրվա ամենագեղեցիկ ժամին վերևից վայելեն ապարանյան տեսարանները։
Եթե սիրողական թռիչք իրականացնող օդապարիկը պարզապես շրջում է երկնքում, ապա առաջնության մասնակից օդապարիկները տարբեր առաջադրանքներ են կատարելու
«Զբոսաշրջային» օդապարիկի ուղևորները շուրջ 1000 մետր էին բարձրացել՝ հայտնվելով ծովի մակերևույթից 3000 մետր բարձրության վրա, քանի որ թռիչքի վայրն արդեն ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա էր։
Առաջնության օտարերկրացի մասնագետները հիացած են հայաստանյան թռիչքներով, ասում են՝ նման տեսարաններ ամեն տեղ չես տեսնի
Առաջնությանըմասնակցող օդապարիկն ապարանյան գյուղերից մեկի վերևում
Օդապարիկները տարբեր բարձրություններում են թռչում
Պատմության մեջ օդապարիկով առաջին թռիչքը 8 րոպե է տևել
Ապարանի ջրամբարն ու երկնքում սավառնող գունեղ օդապարիկները
Մայրամուտին տեսարանն ավելի կախարդական է դառնում
Օդային տրանսպորտների ստեղծման հիմքը հենց օդապարիկն էր․ ինքնաթիռն ու նրա «նախապապ» օդապարիկը հայաստանյան երկնքում
Թեպետ թվում է՝ երկնքում պետք է ցուրտ լինի, բայց օդապարիկի ներսում տաքացվող օդի շնորհիվ այնքան էլ ցուրտ չէ, թեպետ թռիչքի պատրաստվելիս տաք հագնելը կարևոր է
Sputnik Արմենիայի լրագրողն ու մյուս ուղևորները հիանում են օդապարիկից բացվող տեսարանով
Օդապարիկները քառագագաթ Արագածի մոտ
Յուրահատուկ զգացողություն էր, երբ օդապարիկը ջրամբարի ջրերին մոտեցած էր թռչում։
Օդապարիկներից մեկն արդեն վայրէջք է կատարում
Ոչ մի օդապարիկ ջրում չի հայտնվել. պարզապեսառաջադրանք են կատարում
Հայաստանյան այն գեղեցկությունը, որը գերել է օդապարիկների օտարերկրացի օդաչուներին
Ապարանի ջրամբարն ու օդապարիկները
Քանի որ ամեն օդապարիկ ունի հատուկ տեղորոշիչ սարք, ցամաքից ոչ միայն հետևում են, այլև վայրէջքի ժամանակ մոտենում դիմավորելու։ Թռիչքն ու վայրէջքը կարող են մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա լինել
Սիրողական թռիչքի մասնակիցներին ցամաքում նաև մի ամբողջ արարողություն է սպասում՝ փրփրուն գինով, հետաքրքիր պատմություններով և մասնակցության հավաստագրով։