2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով. Սարգսյան

2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով. Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Այս ցուցանիշը վկայում է ներքին անվտանգության մակարդակի մասին, ինչպես նաև ներքին գործերի բնագավառում կայացված որոշումների արդյունավետության մասին»,- ասաց Սարգսյանը:

Ներքին գործերի նախարարը հավելեց, որ 2024 թվականի համեմատ 2025 թվականին 42.2 տոկոսով ավելի զենք-զինամթերք է առգրավվել:

«Անդրադառնալով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին և նաև զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությանը՝ նշեմ, որ թեև հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով, աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը: Ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ»,- ընդգծեց Արփինե Սարգսյանը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 2025-ին աճել են 614-ով կամ 20.4 տոկոսով, բացահայտվել է 243-ով ավելի դեպք 2024 թվականի համեմատ: «Իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- նշեց նախարարը:

 

Leave a comment