https://arm.sputniknews.ru/20261010/hetaqrqrutjun-kar-naev-barselvonajic-henrikh-mkhitarjan-107935265.html
Հետաքրքրություն կար նաև «Բարսելոնայից»․ Հենրիխ Մխիթարյան
Հետաքրքրություն կար նաև «Բարսելոնայից»․ Հենրիխ Մխիթարյան
Sputnik Արմենիա
Մխիթարյանը երկարաժամկետ ծրագրեր չի կազմում՝ սթափ գնահատելով իր հնարավորությունները։ 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T15:11+0400
2026-10-10T15:11+0400
2026-10-10T15:12+0400
հայաստան
հենրիխ մխիթարյան
բարսելոնա
սպորտ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/06/17/77512556_0:0:1331:748_1920x0_80_0_0_e189bfeabfe3fb315bf4cbd597d230d4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Իսպանական «Բարսելոնան» ժամանակին հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, սակայն նա որոշել է չտեղափոխվել այդ ակումբ, քանի որ նման թիմում դժվար է տեղ գտնել հիմնական կազմում։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, անվանի ֆուտբոլիստն այդ մասին պատմել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։35+ տարեկանում նա ավելի քիչ գոլեր է խփում և ավելի հեռու է խաղում հարձակման գծից, բայց դաշտի կենտրոնում նրա վստահ խաղն օգնել է «Ինտերին» երկու անգամ հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ 2023 և 2025 թվականներին:Հարցին, թե որ Հենրիխն է ավելի ուժեղ՝ այն ժամանակվա՞, թե՞ այսօրվա, նա պատասխանել է. «Իհարկե, եթե անկեղծ լինեմ, անհատական ցուցանիշներով այն ժամանակվա Հենրիխն ավելի ուժեղ էր։ Ես ինքս հաճույք էի ստանում իմ խաղից։ Հիմա հաճախ մտածում եմ․ «Երանի նախկին արագությունն ու աջ ոտքով հարվածելու կարողությունն ունենայի»։ Այն ժամանակ ես խաղում էի արագության հաշվին, իսկ հիմա՝ ֆուտբոլային ինտելեկտի»։Հիմա, նրա խոսքով, նաև պետք է իրատեսորեն գնահատել սեփական կարողությունները։ 37 տարեկանում ֆուտբոլիստը այլևս չի կարող երկարաժամկետ ծրագրեր կազմել։ Պետք է ապրել այսօրվա օրով՝ խաղից խաղ։Հենրիխը փորձում է իր ազատ ժամանակը նվիրել ինքնակրթությանը։«Այն պայմանական կես ժամը կամ մեկ ժամ ազատ ժամանակը, որը ես ունեմ, նախընտրում եմ ծախսել ինչ-որ գրքի վրա, քան լրահոսի վրա։ Դա ինձ էներգիա և մոտիվացիա է տալիս: Եվ հայ երկրպագուներին, որոնք գալիս են իմ խաղերին և հարցնում՝ ինչ բերեն Հայաստանից, ես միշտ ասում եմ՝ գրքեր բերեք», – ասում է նա:Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Երևանի «Փյունիկը», որի կազմում հանդես է եկել 2006-2009 թվականներին: Այնուհետև կիսապաշտպանը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», որից հետո հանդես է եկել «Շախտյորում»: Ավելի ուշ նա խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում», ինչպես նաև իտալական «Ռոմայում»: 2022 թվականի ամռանը Մխիթարյանը դարձավ Միլանի «Ինտերի» խաղացող։
բարսելոնա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/06/17/77512556_9:0:1192:887_1920x0_80_0_0_919aa32577507902dc48a1f7dfa369a8.jpg.webp
հայաստան, հենրիխ մխիթարյան, բարսելոնա, սպորտ
հայաստան, հենրիխ մխիթարյան, բարսելոնա, սպորտ
Մխիթարյանը երկարաժամկետ ծրագրեր չի կազմում՝ սթափ գնահատելով իր հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Իսպանական «Բարսելոնան» ժամանակին հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, սակայն նա որոշել է չտեղափոխվել այդ ակումբ, քանի որ նման թիմում դժվար է տեղ գտնել հիմնական կազմում։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, անվանի ֆուտբոլիստն այդ մասին պատմել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրածս հիանալի մրցաշրջանից հետո (2015/16. խմբ․) հետաքրքրություն կար նաև «Բարսելոնայից»։ Սակայն հասկանում էի՝ եթե տեղափոխվեմ «Բարսելոնա», խաղաժամանակ չեմ ստանա, քանի որ նրանց առջևի գծում գործում էին Նեյմարը, Մեսսին և Սուարեսը, իսկ կիսապաշտպանությունում՝ Ալկանտարան, Ինիեստան և այլ աստղեր։ Կարճ ասած՝ անիմաստ է տեղափոխվել մի ակումբ, որտեղ չես խաղալու: Ես գիտեի, որ տեղափոխությունից հետո գրեթե խաղաժամանակ չեմ ստանա, ուստի տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ գրեթե երբեք չէի խաղա, անիմաստ կլիներ», – ասել է Մխիթարյանը։
35+ տարեկանում նա ավելի քիչ գոլեր է խփում և ավելի հեռու է խաղում հարձակման գծից, բայց դաշտի կենտրոնում նրա վստահ խաղն օգնել է «Ինտերին» երկու անգամ հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ 2023 և 2025 թվականներին:
Հարցին, թե որ Հենրիխն է ավելի ուժեղ՝ այն ժամանակվա՞, թե՞ այսօրվա, նա պատասխանել է. «Իհարկե, եթե անկեղծ լինեմ, անհատական ցուցանիշներով այն ժամանակվա Հենրիխն ավելի ուժեղ էր։ Ես ինքս հաճույք էի ստանում իմ խաղից։ Հիմա հաճախ մտածում եմ․ «Երանի նախկին արագությունն ու աջ ոտքով հարվածելու կարողությունն ունենայի»։ Այն ժամանակ ես խաղում էի արագության հաշվին, իսկ հիմա՝ ֆուտբոլային ինտելեկտի»։
Հիմա, նրա խոսքով, նաև պետք է իրատեսորեն գնահատել սեփական կարողությունները։ 37 տարեկանում ֆուտբոլիստը այլևս չի կարող երկարաժամկետ ծրագրեր կազմել։ Պետք է ապրել այսօրվա օրով՝ խաղից խաղ։
Հենրիխը փորձում է իր ազատ ժամանակը նվիրել ինքնակրթությանը։
«Այն պայմանական կես ժամը կամ մեկ ժամ ազատ ժամանակը, որը ես ունեմ, նախընտրում եմ ծախսել ինչ-որ գրքի վրա, քան լրահոսի վրա։ Դա ինձ էներգիա և մոտիվացիա է տալիս: Եվ հայ երկրպագուներին, որոնք գալիս են իմ խաղերին և հարցնում՝ ինչ բերեն Հայաստանից, ես միշտ ասում եմ՝ գրքեր բերեք», – ասում է նա:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Երևանի «Փյունիկը», որի կազմում հանդես է եկել 2006-2009 թվականներին: Այնուհետև կիսապաշտպանը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», որից հետո հանդես է եկել «Շախտյորում»: Ավելի ուշ նա խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում», ինչպես նաև իտալական «Ռոմայում»: 2022 թվականի ամռանը Մխիթարյանը դարձավ Միլանի «Ինտերի» խաղացող։