Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հոկտեմբերի 5–ից 9-ը) լավ լուրերի ընտրանին
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հոկտեմբերի 5–ից 9-ը) լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․
Եգիպտոսի Գիզայի նահանգում 25-ամյա Ահմեդ Ռագաբը վերջին պահին հասցրել է բռնել երկրորդ հարկի պատշգամբից ընկնող 5-ամյա երեխային՝ թույլ չտալով, որ նա ընկնի գետնին։
1/16 եզրափակիչի խաղում WTA վարկանիշում 118-րդ տեղը զբաղեցնող հայ թենիսիստուհի Ալինա Չարաևան հաղթել է բրիտանուհի Սոնայ Քարթալին։
Հայաստանի ներկայացուցիչները Hippo «Անգլերեն՝ առանց սահմանների» անգլերենի 14-րդ միջազգային օլիմպիադայում նվաճել են մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։
Հանրապետության հրապարակի շատրվանների տեխնիկական համակարգերն ամբողջությամբ կարդիականացվեն։
Երկրաբազմազանության միջազգային օրվա առիթով առանձնացրել ենք Հայաստանի յոթ վայր, որոնք հատկապես լավ են ներկայացնում տալիս երկրի երկրաբանական բազմազանությունը։
10 փաստ Լևոն Արոնյանի մասին, որոնք կարող էին չիմանալ նույնիսկ հայերը։
Հայաստանի թիմը Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 19-րդ օլիմպիադայում 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել։
Հայաստանցի15-ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը դարձել է Հեսսենյան տան մրցանակի դափնեկիրներից մեկը՝ Գերմանիայում Kronberg Academy 2026 թավջութակի վարպետության դասընթացների արդյունքներով։
Երևանում հոկտեմբերի 9-ից 11-ը չորրորդ անգամ կանցկացվի Yerevan Fashion Week 2026-ը։
Հայ բռնցքամարտիկներն առաջին մեդալներն են նվաճել Բուդվայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։
ՀՀ անկախության 35-ամյակի շրջանակում Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը։
Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը Բաքվում ընթացող ձյուդոյի 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթել է Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնին։