https://arm.sputniknews.ru/20261010/amulsarn-aranc-hanqi-nakhadzernutjuny-pataskhanel-e-nikvol-pashinjanin-107934455.html
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ, և հիմա այլևս այդ ռիսկերը տեղ չունեն։ 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T14:35+0400
2026-10-10T14:35+0400
2026-10-10T14:35+0400
հայաստան
ամուլսար
նիկոլ փաշինյան
հանք
ակտիվիստ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/14/24172440_0:145:1600:1045_1920x0_80_0_0_60fe7a46524449b5362d2c6eab37e8d3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Իշխանությունը թաքուն է գնացել Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական բացմանը։ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամուլսարի հանքավայրում այսօր պաշտոնապես մեկնարկեցին ոսկու արդյունահանման աշխատանքները։ Բացման արարողության ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հանքավայրի բացումը չի ուղեկցվում բողոքի ակցիաներով, որովհետև ամեն բան արվել է, որ ՀՀ քաղաքացիները սա համարեն իրենց նախագիծը։ Փաշինյանը պնդեց, թե իրենց հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ, և հիմա այլևս այդ ռիսկերը տեղ չունեն։Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ հանքավայրը չէր գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։2023 թվականին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր բաժնետոմսերի 12,5%-ըփոխանցել է ՀՀ կառավարությանը։Ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին հայտնեց, որ Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները։ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին հայտարարեց` կանխատեսում են, որ 2026 թվականին 4 տոննա ոսկի կարդյունահանեն Ամուլսարից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/14/24172440_0:0:1428:1071_1920x0_80_0_0_2cea763283a8954439f46fa4616d3c49.jpg.webp
հայաստան, ամուլսար, նիկոլ փաշինյան, հանք, ակտիվիստ
հայաստան, ամուլսար, նիկոլ փաշինյան, հանք, ակտիվիստ
Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ, և հիմա այլևս այդ ռիսկերը տեղ չունեն։