Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը տրվեց. Փաշինյանը բացատրեց` ինչու բողոքի ակցիաներ չկան

https://arm.sputniknews.ru/20261010/amulsari-hanqi-shahagvortsman-meknarky-trvec-pashinjany-bacatrec-inchu-bvoghvoqi-akcianer-chkan-107932946.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«Այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է» – Փաշինյան

Sputnik Արմենիա

“Այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է” – Փաշինյան

2026-10-10T13:30+0400

true

PT0M53S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0a/107933131_202:0:1327:844_1920x0_80_0_0_e26c355398f0a98ecd6462df72e548aa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ամուլսար, հանքավայր, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, ամուլսար, հանքավայր, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Վարչապետը վստահ է, որ ներդրումային ծրագրի ճակատագիրը շատ էական նշանակություն է ունենալու նոր ներդրումային ծրագրեր բերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Ամուլսարի հանքավայրում այսօր պաշտոնապես մեկնարկեցին ոսկու արդյունահանման աշխատանքները։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և այլք։

«Այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է։ Մեզ համար մեծագույն խնդիր է եղել ի ցույց դնել, որ այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Նա վստահ է, որ ներդրումային ծրագրի ճակատագիրը շատ էական նշանակություն է ունենալու նոր ներդրումային ծրագրեր բերելու համար։ Փաշինյանի համոզմամբ՝ բացումն այսօր չի ուղեկցվում բողոքի ակցիաներով, որովհետև ամեն բան արվել է, որ ՀՀ քաղաքացիները սա համարեն իրենց նախագիծը։

Փաշինյանը պնդեց, թե իրենց հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ։ Ըստ նրա՝ հիմա այլևս այդ ռիսկերը տեղ չունեն։

Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ հանքավայրը չէր գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
2023 թվականին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր բաժնետոմսերի 12,5%-ըփոխանցել է ՀՀ կառավարությանը։
Ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին հայտնեց, որ Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին հայտարարեց` կանխատեսում են, որ 2026 թվականին 4 տոննա ոսկի կարդյունահանեն Ամուլսարից։

Leave a comment