Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը հոկտեմբերի 9-ը ներառյալ

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը հոկտեմբերի 9-ը ներառյալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է, որ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. հոկտեմբերի 9-ը ներառյալ.

դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 862 հատ կամ օգտագործվել է 75%-ը

դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ 23 հատ կամ օգտագործվել է 99,86%-ը

2026 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների կողմից արդեն իսկ գրանցվել են 23 և ավելի ավտոմեքենաների համար լրացված ապրանքային հայտարարագրեր և ՄՄՕ, որոնց բացթողումն իրականացվում է հերթականությամբ՝ հիմք ընդունելով գրանցման առաջնահերթությունը՝ ըստ օրվա, ժամի և րոպեի։

Հաշվի առնելով քվոտայի մնացորդը, գրանցված հայտարարագրերի և ներկա պահին բացթողնվող մեքենաների քանակը՝ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար նախատեսված քվոտան այսօր կսպառվի։ Այդ մասին իրազեկում է ՊԵԿ-ը:

Leave a comment