Գրանցել ենք ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի նվազում. Արփինե Սարգսյան

Գրանցել ենք ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի նվազում. Արփինե Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տրանսպորտային միջոցների թիվը ՀՀ-ում ավելանում է, այն հասնում է 1 միլիոնի, և սինքրոն աճում է ՃՏՊ-ների թիվը: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Մենք արձանագրել ենք, որ չնայած ՀՀ-ում այսչափ տրանսպորտային պարկի առկայության՝ գրանցել ենք հատկապես ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի նվազում: Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհ նախորդ տարվա համադրությամբ:

Եթե վերլուծենք 2024-2025 թվականների պարեկային ծառայության աշխատանքը, ուրախությամբ պետք է փաստեմ, որ ունեցել ենք 95 խնայված կյանք ՀՀ ավտոճանապարհներին»,- ասաց նա:

Նախարարը միաժամանակ նշեց, որ դեռ մեծ աշխատանք պետք է իրականացնել վարորդների ու երթևեկության մասնակիցների անվտանգային մշակույթի ձևավորման տեսանկյունից, ապա հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին այս մասով ավելի լավ պատկեր կլինի:

 

Leave a comment