Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի ցերեկային ժամերին, հոկտեմբերի 11-ին և 12-ին, ինչպես նաև հոկտեմբերի 13-ի գիշերը տեղումներ չեն սպասվում։ Հոկտեմբերի 13-ի ցերեկային ժամերին, հոկտեմբերի 14-ի գիշերը և կեսօրից հետո երկրի առանձին շրջաններում հնարավոր են անձրևային տեղումներ, որոնք որոշ վայրերում կարող են ուղեկցվել ամպրոպով։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը, ինչպես նաև հոկտեմբերի 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կանխատեսվում են կարճատև անձրևներ։ Հոկտեմբերի 10-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +21․․․+23 աստիճան, իսկ հոկտեմբերի 11-ին՝ +22․․․+24: