Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիայի առաջնության 8-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով առավելության է հասել «Ալ Դիրիայի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Դա 41-ամյա ֆուտբոլիստի 980-րդ գոլն էր պրոֆեսիոնալ կարիերայում:

«Ալ Նասրի» կազմում աչքի են ընկել նաև պորտուգալացի կիսապաշտպան Սամու Կոշտան ու ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանը։

«Ալ Նասրը» 19 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ալ Քադսիահը»:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment