ԴԺՀ-ի պաշտպանության շտաբը կոչ է արել ՈւԶՈւ-ի վերահսկողության ներքո քաղաքների բնակիչներին տարհանվել

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության՝ Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) վերահսկողության ներքո քաղաքների բնակիչների համար նախատեսված վերաբնակեցման հատուկ ծրագիրը ներառում է Կրամատորսկ, Սլավյանսկ, Դոբրոպոլիե և Դրուժկովկա քաղաքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը։

Հոկտեմբերի 7-ին ԴԺՀ-ի պաշտպանության շտաբը կոչ էր արել ՈւԶՈւ-ի վերահսկողության ներքո քաղաքների բնակիչներին տարհանվել դեպի հանրապետություն՝ խոստանալով աջակցություն բնակարանային հարցում։ Պաշտոնյաներն ընդգծել էին, որ կացության հետ կապված կազմակերպչական հարցերը կլուծվեն Դոնեցկ ժամանելուց հետո։

«Ծրագիրը նախատեսված է Սլավյանսկ-Կրամատորսկ ագլոմերացիայի՝ Կրամատորսկի, Սլավյանսկի, Դոբրոպոլիեի և Դրուժկովկայի բնակիչների համար», – ասել է Պուշիլինը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում ռուսական շրջանների տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 560 անօդաչու թռչող սարք։

Leave a comment