Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում

https://arm.sputniknews.ru/20261010/rusakan-parartanjutery-karvogh-en-ogtagvortsvel-hajkakan-ajginerum-ev-marzadashterum-107870531.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/09/38497327_90:0:1511:1066_1920x0_80_0_0_3a89caa4eb4835244345e4d6c81fcb66.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պարարտանյութ, հայաստան, ռուսաստան, այգի, մարզադաշտ

պարարտանյութ, հայաստան, ռուսաստան, այգի, մարզադաշտ

Բաժանորդագրվել

Այդ պարարտանյութերի ստացման հիմքում թղթի գործարանների կողմնակի արտադրանքներն են, որոնք աճի բնական խթանիչներ են պարունակում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական օրգանական հիմքով պարարտանյութերի արտադրողները ցանկանում են ընդլայնել իրենց մատակարարումները դեպի Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Լիգնոգումատ» ընկերության արտահանման բաժնի ղեկավար Վերա Յակովլևան։

Նրա խոսքով՝ ընկերությունը Հայաստանում ներկայացված է շուրջ 10 տարի և այժմ մտադիր է ընդլայնել իր վաճառքների ծավալները։

Ընկերությունն իր անունը ստացել է թաղանթանյութի և թղթի գործարաններում որպես կողմնակի արտադրանք ստացվող նյութից։ Փայտի մեջ պարունակվող լիգնին նյութը (փայտի մանրաթելերը միմյանց սոսնձող նյութ), մշակվում է բարձր ջերմաստիճանի և ճնշման տակ՝ լիգնոհումատ ստանալու համար։ Դրա հիմքով ընկերությունը պարարտանյութեր է արտադրում՝ միկրոտարրերի ավելացմամբ։

«Մեր պատրաստուկներն ամբողջությամբ չեն փոխարինում սովորական պարարտանյութերին, սակայն օգնում են բույսին ավելի լավ յուրացնել դրանք։ Դրա հաշվին սովորական պարարտանյութերի օգտագործումը կարելի է կրճատել մինչև 50%, այսինքն` կրկնակի», – պարզաբանեց Յակովլևան։

Հաշվի առնելով այս պատրաստուկների շատ բարձր կոնցենտրացիան, բանջարեղենների դեպքում բավարար է դրա 100-150 գրամը մեկ հեկտարի համար, իսկ մրգերի դեպքում՝ մինչև 1 կգ: Յակովլևան նշում է, որ երբեմն սա գյուղացու մոտ անվստահություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում: Օրինակ՝ Հնդկաստանում ֆերմերները սովոր են օգտագործել ֆունկցիոնալ առումով նմանատիպ պրեպարատներ, որոնք շատ ավելի մեծ ծավալներ (20 կգ մեկ հեկտարի համար) են պահանջում։

«Մեր պարարտանյութերը ոչ միայն կիրառվում են փոքր ծավալներով, այլև 100% լուծելիություն ունեն, այսինքն` հողում դրանցից ոչինչ չի մնում։ Շրջակա միջավայրի համար կարևոր է նաև այն, որ մեր պատրաստուկների նման մի շարք պատրաստուկներ արտադրվում են բրածո հումքից (տորֆ և լեոնարդիտ), մինչդեռ մեր հումքը կենսաբանական է, այն ծառերի վերամշակումից ստացված լրացուցիչ արտադրանք է», – հավելեց մեր զրուցակիցը:

Հայաստանից բացի, ընկերությունն արդեն իր արտադրանքն արտահանում է Թաիլանդ, Հնդկաստան, Կոլումբիա, Եգիպտոս և մի շարք այլ երկրներ, իսկ հետխորհրդային երկրներից` Կենտրոնական Ասիայի երկրներ: Արտադրանքն օգտագործվում է տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի համար, և ընկերությունը նախատեսում է մասնակցել մի քանի երկրներում անցկացվող անապատների կանաչապատման մրցույթներին։

«Բացի այդ, մեր արտադրանքը կարելի է օգտագործել մարզադաշտերի խոտածածկ տարածքների համար: Հայաստանի համար նման առաջարկը կարող է հետաքրքիր լինել` հաշվի առնելով, որ ձեզ մոտ նոր մարզադաշտեր են կառուցվում ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության համար», – նշեց Յակովլևան։

Նրա խոսքով՝ ընկերության կողմից անցկացված փորձարկումները (այդ թվում՝ Կաբարդինո-Բալկարիայի ընկերության սեփական այգիներում) ցույց են տվել, որ արտադրանքը նաև բարելավում է պտուղների փոխադրելիությունը, ինչը կարևոր է արտահանման համար։

Օրեր առաջ ընկերությունը ճանաչողական այց է կատարել Հայաստան և հանդիպել տեղի գյուղատնտեսների և պարարտանյութերի խանութների սեփականատերերի հետ: Նախատեսվում է նաև կապեր հաստատել երկրի բուհերի հետ՝ համատեղ հետազոտական աշխատանքի համար (Ռուսաստանում ընկերությունը հետազոտություններ է անցկացնում Ռուսաստանի Տիմիրյազևի անվան պետական ​​ագրարային համալսարանի հետ):

Ընկերության այցը կազմակերպել է Ռուսաստանի արտահանման կենտրոնը՝ Հայաստանում ՌԴ առևտրային առաքելության աջակցությամբ:

Leave a comment