Կիևը գրոհել է ԿԽՄԿ առաքելությունը Դոնեցկի մոտ. Լանտրատովան ՄԱԿ–ին կոչ է արել արձագանքել

https://arm.sputniknews.ru/20261009/kievy-grvohel-e-kkhmk-araqelutjuny-dvonecki-mvot-lantratvovan-makin-kvoch-e-arel-ardzaganqel-107924102.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/0e/102184912_6:0:927:691_1920x0_80_0_0_d0f833cad8a2d9c685461312bf3884ef.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), կարմիր խաչ, կիև, զինված հարձակում, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), կարմիր խաչ, կիև, զինված հարձակում, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն

Բաժանորդագրվել

Կարմիր խաչի պաշտպանված տրանսպորտին միտումնավոր հարվածներ հասցնելը ռազմական հանցագործություն է: Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Կիևը Դոնեցկի մոտ հարձակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելության վրա: Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան այս մասին հայտնել է Telegram-ալիքում:

Նա նշել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների գնդակոծության տակ է հայտնվել պահեստի մոտ գտնվող առաքելության բեռնատարը: Օբյեկտները կազմակերպության խորհրդանիշներն էին կրում, այնպես որ, դա չէր կարող պատահականություն լինել:

«Դիմում եմ միջազգային իրավապաշտպան կառույցներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին: Պահանջում եմ անհապաղ արձագանքել հարձակմանը»,-հայտարարել է Լանտրատովան:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզել հարվածի բոլոր հանգամանքները, որոշել պատասխանատուներին և իրավական գնահատական տալ նրանց գործողություններին:

«Կարմիր խաչի պաշտպանված տրանսպորտին միտումնավոր հարվածներ հասցնելը ռազմական հանցագործություն է: Մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն միջազգային իրավունքին համապատասխան»,-ընդգծել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Ուկրաինական անօդաչուները Դոնեցկում գրոհել են Կարմիր խաչի պահեստն ու բեռնատարները․ Միրոշնիկ

Լանտրատովան հիշեցրել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկն արդեն կոչ էր արել հետաքննել Ռուսաստանի խաղաղ բնակիչներին հասցված ուկրաինական հարվածների մասին հաղորդումները:

«Ժամանակն է խոսքից անցնել գործի: Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ՝ առանց բացառության և առանց երկակի ստանդարտների: Իմ կողմից դիմել եմ ԴԺՀ-ի մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով հանդիպել մարդասիրական առաքելության ներկայացուցիչների հետ: Հավաքված նյութերը կուղարկենք իրավասու մարմիններին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին»,-հավելել է նա:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment