ԱԺ–ն արտահերթ նիստ կանցկացնի. քննարկվելու է 264,4 մլն դոլարի համաձայնագրի վավերացումը

https://arm.sputniknews.ru/20261009/azhn-artahert-nist-kanckacni-qnnarkvelu-e-2644-mln-dvolari-hamadzajnagri-vaveracumy-107921434.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/19/42451129_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dd7f6c8793bac6b3160f6c04488a41d3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, աժ (ազգային ժողով), դրամաշնորհ, համաձայնագիր

հայաստան, աժ (ազգային ժողով), դրամաշնորհ, համաձայնագիր

Բաժանորդագրվել

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում 2 հարց է ներառված։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունն առաջարկում է հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի շրջանակում 264,4 մլն դոլարի ֆինանսավորման համաձայնագրի վավերացումը։

Ըստ կառավարության` հարցի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ վարկի ակտիվացման 180-օրյա ժամկետը լրանում է հոկտեմբերի 27-ին։

Նշենք, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի ապրիլի 29-ին և 30-ին։

Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 240 մլն դոլարի ոչ արտոնյալ վարկ և 24,4 մլն դոլարի արտոնյալ ֆինանսավորում։

Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև 10 մլն դոլարի դրամաշնորհ։ Ծրագրի նպատակն է բարելավել Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման հնարավորությունները և նպաստել Հայաստանում հիփոթեքային շուկայի զարգացմանը։

Վարկի մարումը կսկսվի 2036 թվականից։ Համաձայնագրով նախատեսվում է, որ ֆինանսավորման ոչ արտոնյալ մասի՝ 240 մլն դոլարի մայր գումարի մարումը կսկսվի 2036 թվականի փետրվարի 1-ից և կշարունակվի մինչև 2054 թվականի օգոստոսի 1-ը։

Հայաստանը պարտավորվում է նաև վճարել ոչ արտոնյալ ֆինանսավորման 0,25 տոկոսի չափով սկզբնավճար, չառհանված գումարի տարեկան 0,25 տոկոսի չափով պարտավորության վճար, ինչպես նաև պայմանագրով սահմանված տոկոսները։

Հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստի օրակարգում նախատեսվում է ընդգրկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը։

Leave a comment