Աշխատանքային պայմանագրերը դեռ հնարավոր կլինի կնքել թղթային տարբերակով. Արսեն Թորոսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը նաև ենթադրում է էլեկտրոնային ստորագրությունների առկայություն, թե՛ աշխատակացների մոտ, թե՛ գործատուների: Աշխատակիցների մի ստվար զանգվածի՝ մոտ թե՛ նոր աշխատանքի ընդունվող, թե՛ աշխատող, որքան էլ մենք տվել էինք բավարար ժամանակ՝ մեկ տարուց ավել, մեր շատ քաղաքացիներ չեն հասցրել՝ կամ ժամանակին չեն ձեռք բերել իրենց նույնականացման քարտերը, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն»,- ԱԺ-ում այս մասին ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով աշխատանքային պայմանագրերի թվային գործընթացում առաջ եկած խնդրիներին:
«Բախվում ենք մի իրավիճակի, երբ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց՝ այս կարգավորումների ուժի մեջ լինելու պատճառով, որը թույլատրելի իրավիճակ չէ: Առաջարկում ենք թողնել այն ինչ կանոնավոր կա ուժի մեջ, այսինքն քաղաքացիներն իրավունք կունենան դա անել էլեկտրոնային եղանակով, բայց նաև թույլ տալ շարունակ պայմանագրերը կնքել թվային տարբերակով, մինչև մեր բոլոր քաղաքացիներն ի վերջո կունենան նույնականացման քարտեր»,- նշեց նա՝ ընդգծեց, որ ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակներն ուժի մեջ կմտնեն 2028թ-ի հուլիսի 1-ից:
«Նաև ներդրվելու են նոր չափանիշներով նույնականացման քարտեր, որն արդեն մտել է իր վերջնական փուլ և այս տարվա վերջից կունենանք: Այստեղ էլ մի խնդիր է առաջանում, եթե մենք նույնիսկ մոտ 200 հազար քաղաքացու 24-ժամյա ռեժիմով աշխատելով տրամաքդրենք դրանք, խնդիր ենք ունենալու հետո կրկին վերաթողարկման հետ»,- ասաց նախարարը: