ՀՀ–ից ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր ավիափոխադրումներ կիրականացվեն. էկոնոմիկայի նախարարություն

https://arm.sputniknews.ru/20261009/hhic-ame-gjughmterqi-kanvonavvor-aviapvokhadrumner-kirakanacven-ekvonvomikaji-nakhararutjun-107919601.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1f/105275850_0:280:960:1000_1920x0_80_0_0_5a2383525a6ae4cd7abd7538b8e17a77.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), գյուղմթերք, գևորգ պապոյան

հայաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), գյուղմթերք, գևորգ պապոյան

Բաժանորդագրվել

Մեկ կիլոգրամ բեռի տեղափոխման արժեքը կկազմի 2,2 դոլար։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Նոյեմբերից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ գյուղատնտեսական արտադրանքի կանոնավոր չարտերային բեռնափոխադրումներ կիրականացվեն։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Օդային բեռնափոխադրման կանոնավոր չվերթեր կիրականացնի «Almarex Aviation Ventures» ընկերությունը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է այդ ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանին և տնօրեն Պարույր Վարդանյանին

«Ընկերության տնօրենի խոսքով՝ ՀՀ-ից արտահանման դեպքում օդային բեռնափոխադրման արժեքը կկազմի 2․2 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար, սակայն որոշ գործոնների փոփոխության արդյունքում հնարավոր է նաև գնիջեցում։ Չվերթերը կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով, որը յուրաքանչյուր չվերթի ընթացքում հնարավորություն կտա տեղափոխել շուրջ 20 տոննա բեռ»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ նախարարության` նախաձեռնության հաջող իրականացման դեպքում կդիտարկվեն նաև այլ ուղղություններով նմանատիպ չվերթերի կազմակերպման հնարավորությունները։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ավելի ուշ` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment