Բելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը

Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իվան Նովիցկին Բելառուսի արտաքին գործերի նախարարություն է կանչվել՝ կապված Բրյանսկի մարզում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի հարձակման հետ, որի հետևանքով տուժել է Բելառուսի քաղաքացի։

Այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը։

«2026 թվականի հոկտեմբերի 9-ին Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իվան Նովիցկին»,- Վարանկովի խոսքերն է մեջբերել Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Leave a comment