Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում

Գերմանական «Բոխումը» անսովոր հայտարարություն է տարածել:

Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող թիմը խնդրել է երկրպագուներին չցատկել տրիբունաներում խաղերի ժամանակ, հաղորդում է The Guardian-ը:

Ակումբը ուսումնասիրություն է անցկացրել և եզրակացրել, որ տրիբունաներից մեկում երկրպագուների ռիթմիկ ցատկերը առաջացնում են վիբրացիաներ, որոնք մյուս երկրպագուները համարում էին վտանգավոր, առաջացնում են գլխապտույտ և կարող են խոչընդոտել մարզադաշտի վերակառուցմանը։

«Բոխումում» նշել են, որ արգելքը վերաբերում է սինխրոն ցատկերին, բայց ոչ ինքնաբուխ ռեակցիաներին։

Դեռ հայտնի է, թե կոնկրետ ինչ պատժամիջոցներ կկիրառվեն երկրպագուների նկատմամբ, եթե արգելքը խախտվի։ Արգելքը, ենթադրաբար, կգործի մինչև տրիբունաների վերակառուցման ավարտը՝ 2028 թվականը։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment