Հունական «Motor Oil» նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ ծանր վիրավորվել է։ Միջադեպի մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Ագիոյի Թեոդորոյ քաղաքում պատահարը տեղի է ունեցել սարքավորումների պլանային տեխնիկական սպասարկման աշխատանքների ժամանակ։ Տուժածներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, և նրանք տեղափոխվել են Կորնթոսի հիվանդանոց, գրել են ԶԼՄ-ները։
Տուժած տղամարդիկ 43 և 50 տարեկան են։ Երկուսն էլ աշխատել են գործարանի սպասարկումն իրականացնող կապալառու ընկերությունում։ Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, և երկուսն էլ միացված են արհեստական շնչառության սարքերին։