Բրյուսելում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են եղել

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ոստիկանության և ցուցարարների իջև բախումներ են տեղի ունեցել։

Ցուցարարները կիրառել են հրավառուկներ, իսկ ոստիկանները՝ ջրցան մեքենաներ, գրել են ԶԼՄ-ները։ 

Կենտրոնական կայարանի մոտ ընթացող զանգվածային բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների։

Ցույցերին մասնակցել են ավագ դպրոցի աշակերտներ, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններ, ինչպես նաև բելգիական արհմիություններ։ Հետևելով ֆրանսիացի ուսանողների օրինակին՝ նրանք բողոքում են կրթության ոլորտի անբավարար ֆինանսավորման դեմ։

Leave a comment