Թրամփը կրկին Խաղաղության Նոբելյան մրցանակ չստացավ. այն հանձնվեց Նավանեթհեմ Փիլեյին

Բաժանորդագրվել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատարը մրցանակը ստացել է «խաղաղությունը ամրապնդելու և միջազգային իրավունքի նորմերի հաստատմանն ուղղված ջանքերի համար»։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը։ Այս մասին հայտնում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։

Նշվում է, որ Փիլեյը մրցանակը ստացել է «խաղաղությունը ամրապնդելու և միջազգային իրավունքի նորմերի հաստատմանն ուղղված ջանքերի համար»։

Նավանեթհեմ Փիլեյը համաշխարհային կազմակերպության գերագույն հանձնակատարի պաշտոնը զբաղեցրել է 2008-2014 թվականներին։ Նա նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր ու Ռուանդայի հարցով միջազգային տրիբունալի նախագահ է եղել։

Նոբելյան մրցանակը կրկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի շնորհվել, որի թեկնածությանն աջակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Leave a comment