Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումների հետևանքով 3 քաղաքացի է զոհվել

Բաժանորդագրվել

Երեկ Եմենի հութիները կրկին հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Էր Ռիադի թագավոր Խալեդի անվան միջազգային օդանավակայանի վրա երկու հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել։ Х սոցցանցում այս մասին հայտնել է թագավորության քաղավիացիայի գլխավոր վարչությունը։

«Հինգշաբթի`հոկտեմբերի 8-ին, Էր Ռիադի թագավոր Խալեդի անվան օդանավակայանը երկու հարձակման է ենթարկվել, որոնցից մեկը եղել է ենթակառուցվածքների վրա, իսկ մյուսը՝ Սաուդյան Արաբիայի ազգային ավիաուղիների ինքնաթիռի։ Հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել, մի քանի մարդ, այդ թվում՝ տարբեր ազգությունների օտարերկրացիներ, վիրավորվել են», – ասված է հաղորդագրությունում։

Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հոկտեմբերի 8-ին երկու անգամ հայտարարեց, որ Եմենին ուղղված հարվածներին ի պատասխան հարձակումներ է իրականացրել Էր Ռիադի օդանավակայանի վրա։

Հիշեցնենք` Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվեց հուլիսի կեսերին։ Այս ընթացքում հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։

Սաուդյան Արաբիայում 2 օդանավակայան է վնասվել հութիների հարձակումներից, տուժածներ կան

Leave a comment