ՌԴ–ի հետ հարաբերություններում Երևանի օրակարգը արևմտյան երկրներն են թելադրում. քաղաքագետ

Բաժանորդագրվել

Ռուսաստանցի փորձագետը մեկնաբանել է ՀՀ իշխանությունների` «հարաբերությունների վերափոխման» վերաբերյալ հայտարարությունները։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանություններին Ռուսաստանի հետ առճակատման օրակարգ են պարտադրում դրսից։ Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակն այս հայտարարությունն արեց Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները Մոսկվայի նախաձեռնությամբ չեն իրականացվում։

«Ռուսաստանը միշտ փոխշահավետ համագործակցություն է առաջարկում, որը ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ`էներգետիկայից մինչև մարդասիրական։ Բայց Երևանում առաջնորդվում են ինչ-որ քաղաքական նկատառումներով, որոնք թելադրված են մի շարք արևմտյան երկրների կողմից։ Վերջինների նպատակը Հարավային Կովկասի իրադրության նոր ապակայունացումն է», – նշել է քաղաքագետը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները վերափոխման են ենթարկվում՝ հաշվի առնելով Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված խաղաղությունը։

Այդ վերափոխման մասին հիշատակում կա նաև կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։

Leave a comment