Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում․ Երևանն ու Թեհրանը պատրաստվում են բարձր մակարդակի փոխայցերի

Թուրքմենստանում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։ Փաշինյանի աշխատակազմի փոխանցմամբ՝ երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ տնտեսական ու քաղաքական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։

Զրուցակիցները հատուկ կարևորել են բարձր մակարդակի ինտենսիվ շփումների պահպանումը՝ ընդգծելով, որ դրանք էական նշանակություն ունեն հայ-իրանական հարաբերությունների հետևողական զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Երևանն ու Թեհրանն ունեն բավականին հագեցած երկկողմ օրակարգ։

Երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան որակական նոր մակարդակի, ինչպես նաև ընդգծել են նախատեսվող բարձրաստիճան փոխայցելությունների անհրաժեշտությունն ու ռազմավարական նշանակությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment