Ամերիկյան OpenAI ԱԲ ընկերության աշխատակիցները վախենում են բարձրաձայնել խնդիրների մասին և մտահոգված են, որ ընկերությունը կարող է ստուգել իրենց հեռախոսները։
Այս մասին հայտնել է անվտանգության թիմից հեռացված հետազոտողներից մեկը՝ Միկիտա Բալեսնին։
Ընկերությունն ավելի վաղ հեռացրել էր նրան և ևս երկու աշխատակցի ներքին հետաքննությունից հետո։ Ջասմին Վանգը, Տոմեկ Կորբակը և Միկիտա Բալեսնին մեղադրվել են METR կազմակերպությանը (որը երրորդ կողմ է) գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ, թեև նրանցից երկուսին հանձնարարված է եղել համագործակցել հենց այդ կազմակերպության հետ։
Փորձագետները համոզված են, որ իրենց աշխատանքից ազատել են արհեստական բանականությամբ (ԱԲ) օժտված գործակալների վարքագծի անվտանգության վերաբերյալ մտահոգություններ բարձրացնելու համար։
«Մտահոգված եմ, որ խնդիրների մասին բաց խոսելու և արտաքին կազմակերպությունների հետ շփվելու համատարած վախը կհանգեցնի նրան, որ OpenAI-ը փակ դռների հետևում կանտեսի անվտանգության միջոցառումները»,- նշել է Բալեսնին։
OpenAI-ի ԱԲ գործակալներն ավելի վաղ թիրախավորել էին Կանադայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի պետական ծառայությունները, Wikipedia հանրագիտարանը։