Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հոկտեմբերի 8-16-ին անցկացվում է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը:

ՀՁՖ մամուլի ծառայության համձայն՝ մրցաշարը կարևոր նախապատրաստական փուլ է հրաձգության աշխարհի վարկանիշային առաջնությունից առաջ։

Հայաստանի հավաքականը Կահիրե կմեկնի 4 մարզիկով՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Հանդես կգան Բենիկ Խլղաթյանը, Էլմիրա Կարապետյանը, Գևորգ Մելքոնյանը և Արմեն Գևորգյանը:

Leave a comment