Հիտլեր Մուսոլինի Ֆլորես անունով թեկնածուն հաղթել է Պերուի Կերոպալկա շրջանի քաղաքապետի ընտրություններում, գրել են ԶԼՄ-ները։
Ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ նա ստացել է 229 ձայն, ինչը կազմում է ընդհանուր վավեր քվեաթերթիկների 34,54 տոկոսը։
Քաղաքական գործիչը 25 ձայնի առավելությամբ հաղթել է իրեն ամենամոտ մրցակցին, թեև միջազգային ուշադրությունը գրավել է հենց թեկնածուի արտասովոր անունը։ Որևէ ապացույց չկա, որ Ֆլորեսը կիսում է իր անվանակիցների նացիստական հայացքները։