Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

09.10.2026 | 11:24

Ադրբեջանի քաղաքացին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով։

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութում Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը պատմում է, որ իրեն ձերբակալել են Նախիջևանում և 30 օր անցկացրել բանտում։ Նա տեսանյութ է կցել  հայերեն գրառմամբ․ «Ես խնդրում եմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ օգնել ինձ ապաստան գտնել  ձեր ժողովրդավարական երկրում»։

Աբբասովը պատմում է, որ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը սպառնում է քաղաքացիներին ձերբակալությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment