Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ի նախագահությունը 2028 թվականին. Ալիև

Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ի նախագահությունը 2028 թվականին. Ալիև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից 2027 թվականին ԱՊՀ-ում համանախագահելու որոշմանը Ձեր աջակցության համար։ Մենք սա դիտարկում ենք որպես մեր երկրի նկատմամբ բարձր վստահության նշան և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել ընդհանուր նպատակների իրականացմանը»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքմենբաշիում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ելույթ ունենալիս։

«Ադրբեջանը նաև պատրաստ է ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2028 թվականին և կազմակերպել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ այդ տարվա աշնանը», – ընդգծել է նա:

Leave a comment