ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսային քննարկում է ունեցել իր իրանցի գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Միրզոյանի՝ Իրան կատարած այցին, ինչպես նաև այդ ընթացքում ձևավորված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացին։
Զրուցակիցները քննարկել են այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայտնում է ԱԳՄԱ-ն:
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն Իրան կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։
Հայաստանի և Իրանի մաքսային գերատեսչությունների ներկայացուցիչները Թեհրանում կայացած հայ-իրանական աշխատանքային հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են նախնական մաքսային էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ամբողջական գործարկման քայլերի և ժամկետների շուրջ։
Քննարկվել են Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք գործարկմանն ուղղված քայլերը։
ՊԵԿ պատվիրակության անդամներին ընդունել է նաև ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին։
Հանդիպման արդյունքում համաձայնեցվել և կազմվել է համապատասխան ժամանակացույց՝ Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք գործարկումն ապահովելու նպատակով։
Արարատ Միրզոյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Հայկական կողմը շատ բարձր է գնահատում և կարևորում Իրանի հետ հարաբերությունները, և դրանք վտանգի տակ չեն դրվելու՝ չկա ոչ մի դավադրություն կամ կեղծավորություն, ամեն ինչ շատ թափանցիկ է: Նա հավելել է, որ Իրանի հետ բեռնափոխադրումների խնդիրների կարգավորման համար նախատեսված տեխնիկական լուծումների իրագործումը շուտով տեսանելի կլինի