Երկկողմ հանդիպումներ Թուրքմենբաշիում. Քննարկվել են Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ հարաբերությունները

Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը Թուրքմենբաշի քաղաքում առանձնազրույցներ է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ հատուկ շեշտադրում կատարելով առևտրատնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման և համատեղ ծրագրերի ընդլայնման հեռանկարների վրա։

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն իր հերթին ողջունել է Հայաստանի ղեկավարի այցը և ընդգծել երկկողմ համագործակցության հետևողական խորացման կարևորությունը տարբեր ոլորտներում։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև հայ-թուրքմենական հարաբերությունների ընթացիկ հարցերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment