9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ

Հասարակություն

08.10.2026 | 22:43

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, տրանսպորտային միջոց վարելու համար կազմել են 10,844 արձանագրություն։

Նշվում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրությունները 1777-ով ավելի են։

Leave a comment