Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում

Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում

Արաբկիրի Հայորդյաց տան հոգեւոր պատասխանատու Կորյուն քհն. Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ հերքմամբ․

Ի պատասխան հեռուստաեթերով Ազգային Ժողովի պատգամավորի կողմից հնչեցված հայտարարության` հայտնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը են հանդաստանում է ապատեղեկատվություն: Պնդումները, թե Արաբկիրի (Զեյթունի) Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, կամ այն չի գործում` բացարձակապես անհիմն են:

Արաբկիրի Հայորդյաց Տունը 1993 թվականից և վեր անխափան կերպով իրականացնում էր իր առաքելությունը, հազարավոր մեր հայորդիներ հայեցի ու քրիստոնեական կրթության ու դաստիարակություն են ստացել այս հաստատությունում են ներկայումս էլ այն գործում էլ ողջ հզորությամբ` լինելով ծաղկուն մի մշակութային օջախ:

Այսօր Արաբկիրի Հայորդյաց տանը`

Ուսումնական գործընթացն ապահովվում էլ բարձր որակավորում ունեցող մանկավարժական կազմի կողմից:

Գործում են մանրանկարչության, գեղանկարչության, պարային (դասական, ժողովրդական, ժամանակակից), երգչախումբ, քանդակագործության, փայտի գեղարվեստական փորագրություն – մշակում, բատիկ դիզայն, գորգ – կարպետ, մաքրքմե, խեցեգործություն, անգլերեն, ռուսերեն լեզուներ, լրագրություն, դաշնամուր, փողային նվագախումբ, կիթառ, քանոն, դհոլ, կարատե, շախմատ դասարանները:

Ելնելով վերոգրյալից և կարևորելով հանրությանը տեղեկատվություն հասցնելու անհրաժեշտությունը` սիրով հրավիրում ենք պարոն պատգամավորին այցելելու Արաբկիրի Հայորդյաց Տուն: Այցի ընթացքում հնարավորություն կլինի տեղում ծանոթանալ կենտրոնի ակտիվ գործունեությանը, շփվել անձնակազմի, սաների, և նրանց ծնողների հետ, ինչը թույլ կտա ամբողջությամբ փարատել առկա թյուրըմբռնումները, անձամբ համոզվել կրթօջախի լիարժեք կենսագործունեության մեջ և լրատվականով ներկայացնել իրականությունը:

Leave a comment