Արթուր Սարգսյանն ու Իգոր Սարգսյանը որևէ հակաօրինական բան չեն արել, սակայն շարունակում են մնալ անազատության մեջ․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․

«Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ։

Նրանք, ինչպես Սրբազանի գործով անցնող մյուս 16 արդարները, որևէ հակաօրինական բան չեն արել։ Իրենց միակ հանցանքն այն է, որ արժանապատիվ հայ են և կանգնել են իրենց եկեղեցու, իրենց պետության կողքին՝ դեմ գնալով մեզ ներսից և դրսից պարտադրվող թշնամական օրակարգին։

Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է, իսկ նրանց հետ համագործակցելը` անպատվություն և խարան։

Ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»։

Leave a comment