Հոկտեմբերի 8-ին և 9-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Հաղթանակի, Նաիրի, Թամանցիների, Աբեղյան, Ամիրյան, Զ.Անդրանիկի, Բարեկամության, Գայի, Խուդյակովի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

 

ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Այգեստան, Սպանդարյան, Թումանյան, Շամախյան, Բարեկամության փողոցների գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

 

 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կամարակի 1-ին, 2-րդ փողոցները իրենց նրբանցքներով, Ահարոնյան փողոցի թիվ 41–73, Պ.Սևակ փողոցի թիվ 40-ից 80 առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

 

ժամը 09:30-ից մինչև 17:00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 1-ից 23 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Նուբարաշենի Բ-1-ից 11, Գ-7-ից 10, Դ-3-ից 6 թաղամասերի առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Հաղպատ բնակավայրի գազասպառողների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Տավուշի մարզի Տավուշ, Սարիգյուղ, Հաղթանակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

 

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները 

Leave a comment