https://arm.sputniknews.ru/20261008/hhic-ev-vrastanic-masnagetner-kmeknen-mvoskva-masnakcelu-rusastani-energetik-shabatin-107877220.html
ՀՀ–ից և Վրաստանից մասնագետներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու «Ռուսաստանի էներգետիկ շաբաթին»
ՀՀ–ից և Վրաստանից մասնագետներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու «Ռուսաստանի էներգետիկ շաբաթին»
Sputnik Արմենիա
«Ռուսաստանի էներգետիկ շաբաթը» միջազգային հարթակ է՝ նվիրված վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման արդիական հարցերին: 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T22:18+0400
2026-10-08T22:18+0400
2026-10-08T22:18+0400
մոսկվա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107875663_0:0:1280:721_1920x0_80_0_0_3585edecc84c1eed5e8254b05c727cda.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին, որը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 14–16-ը: Այս մասին հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:Մոսկվա կմեկնի չորսական ներկայացուցիչ յուրաքանչյուր երկրից: Ուղևորությունը կազմակերպվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի «Նոր սերունդ» ծրագրի շրջանակում, ընդ որում՝ վրաստանցի մասնագետները առաջին անգամ են մասնակցելու դրան:Համաժողովին ընդառաջ Երևանի Ռուսական տանը տեղի է ունեցել ծրագրի մասնակիցների հանդիպումը: Վրաստանի ներկայացուցիչները դրան միացել են առցանց ձևաչափով:Հայաստանը համաժողովում կներկայացնեն Տիգրան Գրիգորյանը, Նարեկ Օրդուբեկյանը, Թաթուլ Հովհաննիսյանը և Ալետա Մկրտչյանը, իսկ Վրաստանը՝ Գիորգի Գաբելաիան, Գիորգի Նակչեբիան, Զուրաբ Ալեքսիշվիլին և Լևան Մերկվիլաձեն: Պատվիրակության կազմում ընդգրկվել են էներգետիկայի, ինժեներական տեխնոլոգիաների, ֆինանսների և էներգետիկ ընկերությունների կառավարման ոլորտների մասնագետներ:«Ռուսաստանի էներգետիկ շաբաթը» միջազգային հարթակ է՝ նվիրված վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման արդիական հարցերին:Ինչպես նշել է Երևանում «Նոր սերունդ» ծրագրի համակարգող Տաթևիկ Աղաջանյանը, համաժողովին մասնակցությունը մասնագետներին հնարավորություն կտա փորձի փոխանակում անցկացնել, նոր մասնագիտական կապեր հաստատել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների ներկայացուցիչների միջև:
մոսկվա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107875663_66:0:1205:854_1920x0_80_0_0_8e3b2124200337b530c4ea0f01a15264.jpg.webp
մոսկվա
«Ռուսաստանի էներգետիկ շաբաթը» միջազգային հարթակ է՝ նվիրված վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման արդիական հարցերին:
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին, որը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 14–16-ը: Այս մասին հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:
Մոսկվա կմեկնի չորսական ներկայացուցիչ յուրաքանչյուր երկրից: Ուղևորությունը կազմակերպվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի «Նոր սերունդ» ծրագրի շրջանակում, ընդ որում՝ վրաստանցի մասնագետները առաջին անգամ են մասնակցելու դրան:
Համաժողովին ընդառաջ Երևանի Ռուսական տանը տեղի է ունեցել ծրագրի մասնակիցների հանդիպումը: Վրաստանի ներկայացուցիչները դրան միացել են առցանց ձևաչափով:
Հայաստանը համաժողովում կներկայացնեն Տիգրան Գրիգորյանը, Նարեկ Օրդուբեկյանը, Թաթուլ Հովհաննիսյանը և Ալետա Մկրտչյանը, իսկ Վրաստանը՝ Գիորգի Գաբելաիան, Գիորգի Նակչեբիան, Զուրաբ Ալեքսիշվիլին և Լևան Մերկվիլաձեն: Պատվիրակության կազմում ընդգրկվել են էներգետիկայի, ինժեներական տեխնոլոգիաների, ֆինանսների և էներգետիկ ընկերությունների կառավարման ոլորտների մասնագետներ:
«Ռուսաստանի էներգետիկ շաբաթը» միջազգային հարթակ է՝ նվիրված վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման արդիական հարցերին:
Ինչպես նշել է Երևանում «Նոր սերունդ» ծրագրի համակարգող Տաթևիկ Աղաջանյանը, համաժողովին մասնակցությունը մասնագետներին հնարավորություն կտա փորձի փոխանակում անցկացնել, նոր մասնագիտական կապեր հաստատել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների ներկայացուցիչների միջև: