https://arm.sputniknews.ru/20261008/fransiajum-nvor-zangvatsajin-bakhumner-en-sksvel-tesanjut-107876340.html
Ֆրանսիայում նոր զանգվածային բախումներ են սկսվել. տեսանյութ
Ֆրանսիայում նոր զանգվածային բախումներ են սկսվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Դպրոցների բարձ դասարանների աշակյերտներն արդեն երկրորդ շաբաթն է՝ բողոքում են կրթության ոլորտի խնդիրներից։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T21:32+0400
2026-10-08T21:32+0400
2026-10-08T21:32+0400
ֆրանսիա
բողոքի ակցիա
տեսանյութեր
տեսանյութ
աշակերտ
անկարգություններ
բախումներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107874826_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3ee986f398b872bf70962e28a56e09c2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի մի շարք քաղաքներում նոր լայնածավալ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բողոքի ակցիա իրականացնող բարձր դասարանցիների միջև։Փարիզում ակցիայի մեծաթիվ մասնակիցներ հավաքվել են Բաստիլի հրապարակում։ Մի քանի ցուցարարներ բարձրացել են հրապարակում գտնվող կրպակի տանիքին։ Ինչ-որ պահի ոստիկաններին առավել մոտ կանգնած ցուցարարների խմբի կողքին պայթել է, ենթադրաբար, լուսաձայնային նռնակ։ Դրանից հետո իրավապահների ուղղությամբ ծխարձակող գլանակներ են նետվել։Ֆրանսիայում բողոքի ցույցերի սկզբից ի վեր բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար դպրոցականԲախումներ են տեղի ունեցել նաև Ստրասբուրգում։ Ինչպես հայտնում է BFMTV հեռուստաալիքը, ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ակցիայի մասնակիցներն ի պատասխան ծխարձակող նռնակներով հարվածել են իրավապահներին։Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ռեննում ընթացքող ակցիայի ժամանակ։ Ցուցարարները սրճարանից աթոռներ են հանել և ջարդել բանկի ցուցափեղկը։ Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն այստեղ ևս արցունքաբեր գազ է կիրառել։Ֆրանսիայում ավագ դպրոցականների զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երկու շաբաթ։ Մասնակիցները բողոքում են գերծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթական համակարգի այլ խնդիրների դեմ։ Մի շարք քաղաքներում ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով։Փարիզում ցուցարարներն ավերում են խանութները. Մակրոնն արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՎերջին տվյալներով՝ բողոքի ցույցերի սկզբից ի վեր բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար մարդ, մեծ մասը՝ անչափահասներ։ Բարձր դասարանցիների ակցիաներին միանում են նաև ուսանողներ, դասախոսներ ու ծնողներ։
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
Во Франции продолжаются уличные протесты
Sputnik Արմենիա
Во Франции продолжаются уличные протесты
2026-10-08T21:32+0400
true
PT1M58S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107874826_240:0:1680:1080_1920x0_80_0_0_0b1334dae4657d513f709b01802b7d56.jpg.webp
ֆրանսիա, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, աշակերտ, անկարգություններ, բախումներ, видео
ֆրանսիա, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, աշակերտ, անկարգություններ, բախումներ, видео
Դպրոցների բարձ դասարանների աշակյերտներն արդեն երկրորդ շաբաթն է՝ բողոքում են կրթության ոլորտի խնդիրներից։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի մի շարք քաղաքներում նոր լայնածավալ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բողոքի ակցիա իրականացնող բարձր դասարանցիների միջև։
Փարիզում ակցիայի մեծաթիվ մասնակիցներ հավաքվել են Բաստիլի հրապարակում։ Մի քանի ցուցարարներ բարձրացել են հրապարակում գտնվող կրպակի տանիքին։ Ինչ-որ պահի ոստիկաններին առավել մոտ կանգնած ցուցարարների խմբի կողքին պայթել է, ենթադրաբար, լուսաձայնային նռնակ։ Դրանից հետո իրավապահների ուղղությամբ ծխարձակող գլանակներ են նետվել։
Բախումներ են տեղի ունեցել նաև Ստրասբուրգում։ Ինչպես հայտնում է BFMTV հեռուստաալիքը, ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ակցիայի մասնակիցներն ի պատասխան ծխարձակող նռնակներով հարվածել են իրավապահներին։
Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ռեննում ընթացքող ակցիայի ժամանակ։ Ցուցարարները սրճարանից աթոռներ են հանել և ջարդել բանկի ցուցափեղկը։ Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն այստեղ ևս արցունքաբեր գազ է կիրառել։
Ֆրանսիայում ավագ դպրոցականների զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երկու շաբաթ։ Մասնակիցները բողոքում են գերծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթական համակարգի այլ խնդիրների դեմ։ Մի շարք քաղաքներում ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով։
Վերջին տվյալներով՝ բողոքի ցույցերի սկզբից ի վեր բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար մարդ, մեծ մասը՝ անչափահասներ։ Բարձր դասարանցիների ակցիաներին միանում են նաև ուսանողներ, դասախոսներ ու ծնողներ։