https://arm.sputniknews.ru/20261008/filipinnerum-zhajtqel-e-taal-hrabukhy-mvokhri-sjuny-bardzracel-e-4-km-107875168.html
Ֆիլիպիններում ժայթքել է «Թաալ» հրաբուխը. մոխրի սյունը բարձրացել է 4 կմ
Ֆիլիպիններում ժայթքել է «Թաալ» հրաբուխը. մոխրի սյունը բարձրացել է 4 կմ
Sputnik Արմենիա
Ֆրեատիկ ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով 18:06-ին և տևել է շուրջ 5 րոպե: 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T21:04+0400
2026-10-08T21:04+0400
2026-10-08T21:04+0400
հրաբուխ
ֆիլիպիններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107872946_0:78:1500:922_1920x0_80_0_0_f67e9bdac94be7e696059a38550fd911.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ֆիլիպիններում ժայթքել է «Թաալ» հրաբուխը, ինչի հետևանքով մոխրի սյունը հասել է խառնարանից շուրջ չորս կիլոմետր բարձրության: Այս մասին հայտնել է Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը (PHIVOLCS):Ֆրեատիկ ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով 18:06-ին և տևել է շուրջ 5 րոպե:Ակնկալվում է, որ մոխրի հետքը կազդի հրաբխից հարավ-արևմուտք՝ Թաալ լճի ափին գտնվող բնակավայրերի վրա: Ժայթքման ընթացքում գրանցվել է նաև հրաբխային կայծակ:PHIVOLCS-ը հրաբխի համար վտանգի առաջին մակարդակ է հայտարարել:Հավայան կղզիներում հրաբուխը մոտ 370 մ բարձրությամբ լավայի շատրվան է արձակել«Թաալը» գտնվում է Լուսոն կղզում՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից մոտ 50 կիլոմետր դեպի հարավ, և դասվում է երկրի 24 գործող հրաբուխների շարքին: Դրա բարձրությունը 311 մետր է, իսկ խառնարանի տրամագիծը՝ շուրջ 400 մետր:
ֆիլիպիններ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107872946_84:0:1417:1000_1920x0_80_0_0_411b411a87eb0a0537c6848eaa79ae66.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրաբուխ, ֆիլիպիններ
Բաժանորդագրվել
Ֆրեատիկ ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով 18:06-ին և տևել է շուրջ 5 րոպե:
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ֆիլիպիններում ժայթքել է «Թաալ» հրաբուխը, ինչի հետևանքով մոխրի սյունը հասել է խառնարանից շուրջ չորս կիլոմետր բարձրության: Այս մասին հայտնել է Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը (PHIVOLCS):
Ֆրեատիկ ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով 18:06-ին և տևել է շուրջ 5 րոպե:
«Երևույթն առաջացրել է մոխրի սյուն, որը խառնարանից բարձրացել է 4 հազար մետր»,- ասված է ինստիտուտի հաղորդագրության մեջ:
Ակնկալվում է, որ մոխրի հետքը կազդի հրաբխից հարավ-արևմուտք՝ Թաալ լճի ափին գտնվող բնակավայրերի վրա: Ժայթքման ընթացքում գրանցվել է նաև հրաբխային կայծակ:
PHIVOLCS-ը հրաբխի համար վտանգի առաջին մակարդակ է հայտարարել:
«Թաալը» գտնվում է Լուսոն կղզում՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից մոտ 50 կիլոմետր դեպի հարավ, և դասվում է երկրի 24 գործող հրաբուխների շարքին: Դրա բարձրությունը 311 մետր է, իսկ խառնարանի տրամագիծը՝ շուրջ 400 մետր: