Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Հասարակություն

08.10.2026 | 20:14

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։ Տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ:

Հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ,զենք-զինամթերք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, կաթուցիչ։

Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment