Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ և պարտավորեցրել է անհապաղ վերադարձնել այն

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը ոչ իրավաչափ է ճանաչվել։

Այդ մասին փաստաբան Ռոման Երիցյանն է հայտնել։

«Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, բողոքս բավարարել և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել»,-նշել է նա

Հիշեցնենք՝ Արցախի նախագահի հեռախոսը առգրավել էին․ ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է։

Leave a comment